«Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենան հոբելյանական մի շարք միջոցառումներ

«Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենան հոբելյանական մի շարք միջոցառումներ

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կիրականացվեն հոբելյանական ծրագրեր: Կցուցադրվեն անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմեր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանի ու հայերի մասին օտարերկրյա կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմեր:

Իտալական դասական և ժամանակակից ֆիլմերը կցուցադրվեն Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում առանձնակի անդրադարձ կլինի նաև հայազգի ակնառու կինոգործիչների` Ռոման Բալայանի 70-ամյա, Էդմոնդ Քյոսայանի 75 –ամյա և Դմիտրի Կեսայանցի 80-ամյա հոբելյաններին:

«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 10-17-ը:

5  25.05.11 - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---