Հայաստանի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկը![]() 25 մայիսի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մայիսի 25-ի նիստում քննարկել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցը` ներկայացված ՀՅԴ կողմից: Դեռ ապրիլին խմբակցությունը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել պաշտոնական գրավոր հարցում, որում պարունակվում են հարցեր սոցիալ-տնտեսական ներկա դրության պատճառների և արտագաղթի զսպման քայլերի բացակայության մասին: Ելույթ ունենալով խորհրդարանում` ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կառավարության պատասխանը չի ցրել խմբակցության կասկածները և մտավախությունները, այլ ավելի է հիմնավորել դրանք: Նրա խոսքերով, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարությունն անցած տարիներին ասել է մի բան, արել մեկ այլ բան և բոլորից թաքուն երրորդ բանը մտածել: ՀԴՅ դիտողություններին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ կառավարության քաղաքականությունն այս ողջ ընթացքում չի անցկացվել հայտարարված ընթացքին հակառակ: Գաբրիելյանը նշել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածել է բոլոր պետություններին, մասնավորապես, զարգացող երկրներին և ստիպել բոլորին իրականությանն այլ կերպ նայել: Ինչպես նշել է Գաբրիելյանը, այդ պայմաններում իրավիճակը պահանջում է որոշակի շտկումներ մտցնել, ինչը և հիմա կառավարությունն անում է: Արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորները 10 «կողմ» և 13 «դեմ» ձայներով մերժել են կառավարությանն անսվտահություն հայտնելու առաջարկը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն խմբակցությունն իրավունք ունի կառավարությանն անվստահություն հայտնել 4 ամիս անց: Սակայն Հովհաննիսյանը նշել է, որ 4 ամիս անց երկիրն ավելի լավ վիճակում չի լինի և կառավարությունը կհայտնվի բարդ իրավիճակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |