G8-ի գագաթնաժողովում հայտարարություն կընդունվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

G8-ի գագաթնաժողովում հայտարարություն կընդունվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 26-ին Դովիլում կայանալիք G8-ի գագաթնաժողովում եռակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ համատեղ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

«ՌԴ և ԱՄՆ նախագահները մտադիր են ընդունել ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունների փաթեթը»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Ութնյակի խումբ

Ութնյակի խումբը կամ Մեծ ութնյակը միջազգային ակումբ է, որը միավորում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի կառավարությունները: Այդպես է կոչվում նաև այդ երկրների առաջնորդների (Եվրահանձնաժողովի մասնակցությամբ) ոչ պաշտոնական համաժողովը, որի շրջանակներում համաձայնեցված մոտեցում է մշակվում արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ:

«Մեծ ութնյակը» միջազգային կազմակերպություն չէ, այն հիմնված չէ միջազգային պայմանագրի վրա, չունի կանոնադրություն և քարտուղարություն: «Ութնյակի» որոշումները չունեն պարտադիր ուժ: Որպես կանոն, խոսքը գնում է համաձայնեցված գծի որդեգրման վերաբերյալ կողմերի մտադրությունների ամրագրման կամ միջազգային հանրության այլ մասնակիցներին այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ խորհրդատվության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---