14 հայ ազատ ոճի ըմբիշներ ելույթ կունենան «Golden Grand Prix»-ում Թբիլիսիում![]() 25 մայիսի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մախաչկալայում միջազգային առաջնությունից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երկու ներկայացուցիչներ բրոնզե մեդալներով են վերադարձել: Մեդալակիր են դարձել Մուսա Մուրտազալիևը (74կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ): PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ դժգոհ է Աշոտ Տերտերյանի, Դավիթ Սաֆարյանի և Ռուսլան Բասիևի ելույթներից: «Մայիսի 27-ից հունիսի 9-ը մենք 18 մարզիկների հետ միասին Վլադիկավկազում 13-օրյա համատեղ հավաք կանցկացնենք վլադիկավկազցի մարզիկների հետ: Այնտեղից կմեկնենք Վրաստան, որտեղ 14 մարզիկներ կմասնակցեն «Golden Grand Prix»-ին»,- ասել է Բաղդադյանը: Հուլիսի 5-ին հավաքականը Ծաղկաձորում կսկսի պատրաստվել միջազգային առաջնությանը Կիևում, որը կկայանա հուլիսի 23-24-ին, այնուհետև Ալուշտայում թիմը ևս մեկ հավաք կանցկացնի: Սեպտեմբերի 12-ից 18-ը Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ վերջին երկու նախապատրաստական հավաքները հայ ազատ ոճայինները կանցկացնեն Երևանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |