Հայաստանում կթողարկվի 500 հուշամեդալ նորվեգացի գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյա հոբելյանի առթիվ

Հայաստանում կթողարկվի 500 հուշամեդալ նորվեգացի գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյա հոբելյանի առթիվ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով Հայաստանի կառավարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն 930 հազար դրամ։

Թանգարան-ինստիտուտն այդ գումարով տարբեր աղբյուրներից ձեռք կբերի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միավորներ, կհոգա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին հրավիրված երկու օտարերկրյա գիտնականների ճանապարհածախսը, կթողարկի Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի 500 օրինակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---