Գերտերությունները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են արել պատրաստվել խաղաղության![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին կոչ արել «բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի» և հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: «Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ձևական ընդունումը, աջակցել հաշտության պայմանագրի մշակման գործում և օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ»,- ասվում է հայտարարության մեջ: Մայիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափին գտնվող Դովիլ հանգստավայրում բացվեց «ութնյակի» գագաթաժողովը, որի առանցքային թեմաները դարձան իրավիճակը Մերձավոր Արևելքում, հեղափոխությունները Հյուսիսային Աֆրիկայում, պայքարն ահաբեկչության դեմ և միջուկային անվտանգությունը: Բացի դրանից, G8-ի պատմության մեջ առաջին անգամ պետությունների ղեկավարները կքննարկեն Համացանցի ապագան: Գագաթաժողովը երկու օր կտևի և կավարտվի ուրբաթ օրը` մայիսի 27-ին: Այս տարվա նոյեմբերին նաև «քսանի խմբում» նախագահող Ֆրանսիան կրկին կհյուրընկալի «ութնյակի» առաջնորդներին` արդեն G20-ի շրջանակներում: Աշնանը հանդիպման վայր կդառնա միջազգային կինոփառատոնով հայտնի միջերկրածովյան Կաննը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |