Անդրեյ Արեշև. Գազն ու նավթը չեն փրկի Ադրբեջանին սոցիալ-տնտեսական խնդիրներից![]() 27 մայիսի 2011 - 08:28 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունն Ադրբեջանում կիսվում է արևմտամետ և իսլամական հատվածի, ընդ որում վերջինն ավելի ուժեղ է և ավելի շատ մարտահրավերներ է ներկայացնում կառավարության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-մերձվոլգյան շրջանի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, նույնիսկ գազի և նավթի առկայությունը չի փրկի սոցիալ-տնտեսական խնդիրներից, որոնք ընդհանուր են ողջ տարածաշրջանի համար: «Արևմուտքն ակտիվացել է Ադրբեջանում, կապված Իրանի հետ, քանի որ Ադրբեջանը որպես սահմանակից երկիր կարող է որոշակի դեր խաղալ Իրանի վրա հարձակման դեպքում»,- ասել է Արեշևը: Նա նաև նշել է ղեկավարության հասցեին աճող քննադատությունը: «Արևմտյան ժողովրդավարության փորձը ցույց է տալիս, որ այն կապված է կոնկրետ շահերի հետ, իսկ մարդու իրավունքները և մնացածն ուղղակի հռետորություն են: Պետք է նշել, որ Nabucco-ի գործոնը նույնպես խաղում է իր դերը, բայց գլխավորն ամեն դեպքում Իրանն է: Փորձը ցույց է տալիս, որ ամերիկանամետ ռեժիմը չի երաշխավորում իշխանության անփոփոխություն, և դրա օրինակը Հոսնի Մուբարաքն է: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում հնարավոր է բողոքի ակցիաների հետագա սրում, բայց դեռևս այնտեղ բավարար ռեսուրսներ կան գործող իշխանությունների պահպանման համար»,- ասել է Արեշևը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |