ՀԱՊԿ-ում նախապատվությունը պետք է տալ երկկողմանի կապերին, որոնք ավելի գործուն են, ասել է Անդրեյ Արեշևը![]() 27 մայիսի 2011 - 08:34 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանում անցած տարվա իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ՀԱՊԿ-ը, ինչպես է այն գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-մերձվոլգյան շրջանի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, կազմակերպությունում նախապատվությունը պետք է տալ երկկողմանի կապերին, որոնք ավելի գործուն են: «Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանի դերը դրական կլինի: Բայց ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական պաշտպանական տարածություն են և հետևողական են գործելու Բաքվի կողմից Ղարաբաղում խոշոր սադրանքների դեպքում: Իսկ այն բանի հասկացումը, թե ինչ պետք է անել Բաքվի կողմից Ղարաբաղում սադրանքները կանխարգելելու համար, հայկական կողմն ունի»,- ընդգծել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |