ՀՀԿ պատգամավոր. Համաներման նպատակներից է ընդդիմության հետ հարաբերությունների հաստատումը![]() 27 մայիսի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը խոստովանում է, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված համաներման դրդապատճառներից մեկն ընդդիմության հետ հարաբերությունները կարգավորելն էր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատգամավորը և նշել, որ համաներման գլխավոր պատճառը Հայաստանի քաղաքական իրավիճակի բարելավումն էր, ինչը կօգնի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև թեթևացնել քրեակատարողական հիմնարկները: «Սա ինչ-որ մեկի հաղթանակի հարցը չէ, այլ քայլեր, որոնք աջակցում են խնդիրների լուծմանը»,- ասել է նա: Իր հերթին Արամ Կարապետյանը ողջունել է համաներումը, մասնավորապես այն, որ քաղբանտարկյալ ընկերներն ազատ են արձակվելու: Նա համաձայնվել է նրա հետ, որ համաներման մասին իշխանությունների որոշումը պայմանավորված է երկրում քաղաքական իրավիճակը բարելավելու ցանկությամբ: Հայաստանի նախագահի առաջարկի համաձայն համաներման արդյունքում ազատ կարձակվեն 396 դատապարտյալներ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում, ներկայացնելով նախագահի առաջարկը համաներման մասին, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հաղորդել է նաև, որ առաջարկի համաձայն 397 բանտարկյալների պատժի ժամկետը կրճատվելու է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |