Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունն իր պտուղներն է տալիս, գտնում է «Ժառանգության» անդամը![]() 27 մայիսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմշունչ հռետորաբանությունն իր պտուղներն է տալիս, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների կոչը, որն արվեց երեկ Դովիլում: «Համանախագահները խոսում են ոչ թե բուն բանակցությունների մասին, այլ կոչ են անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից»,-նշել է նա:
Մարտիրոսյանը հորդորել է իշխանություններին հրաժարվել կարգավորման ներկա սկզբունքներից, որի արդյունքում Ադրբեջանին պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, ինչը սպառնալիք է ԼՂՀ անվտանգության համար: Այդ առնչությամբ նա նշել է, որ «Ժառանգությունը» կողմ է հանդես գալիս ԼՂՀ ճանաչմանը նրա սահմանադրորեն ամրագրված սահմաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |