Հովհաննես Շիրազի խոսքերով գրված երգը հիթ է դարձել Թուրքիայում

Հովհաննես Շիրազի խոսքերով գրված երգը հիթ է դարձել Թուրքիայում

PanARMENIAN.Net - Հավհաննես Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա գրված երգը հիթ է դարձել Թուրքիայում: Երգը կատարում է թուրքահայ երգչուհի ՍիբիլԲեկթորոսօղլուն:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ երգի տեսահոլովակը չի հեռանում ամենահայտնի թուրքական հեռուստաալիքների էկրաններից: Այն հնչում է խանութներում, Ստամբուլի փողոցներում: Ինչպես ասել է Սիբիլը, նա երազում էր այն մասին, որ տեսահոլովակը ցուցադրվի թուրքական հեռուստատեսությամբ:

«Նամակ» (Namag) տեսահոլովակի ռեժիսորն է հայտնի թուրք կլիպմեյքեր Օզքան Աքսուլարը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---