Citibank-ը Արդշինինվեստբանկին պարգևատրել է ԱՄՆ դոլարով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար![]() 27 մայիսի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Citibank-ը հայկական Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ին մրցանակ է շնորհել` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Արդշինինվեստբանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդու միջամտության: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2006 և 2008 թվականներին դոլարով կատարած փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Արդշինինվեստբանկն արդեն երկու անգամ արժանացել է Citibank-ի մրցանակներին, իսկ 2009թ. բանկը նմանատիպ մրցանակի է արժանացել գերմանական Commerzbank-ի կողմից: «Արդշինինվեստբանկն ընդլայնելու է համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, իսկ Citibank-ի և Commerzbank-ի կողմից շնորհած մրցանակները լավագույնս ապացուցում են, որ Արդշինինվեստբանկը հիրավի հուսալի և վստահելի գործընկեր է արտասահմանյան լուրջ և հեղինակավոր ֆինանսական կառույցների համար»,- նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |