ՀՀ 4 բեռնափոխադրող ընկերություններ հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են 100 մլն դրամի չափով27 մայիսի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին կայացած նիստում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որոշեց օրենքի խախտման, մասնավորապես հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերությունների հանդեպ կիրառել 100 մլն դրամի չափով տուգանք: Ինչպես հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը, «Չորս ընկեր» ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը» կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, իսկ «Նանիս» ընկերության տուգանքի չափը կկազմի մոտ 5 միլիոն դրամ: Ապրիլի 6-ին ՏՄՊՊՀ-ն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման կապակցությամբ վարույթ հարուցեց 4 բեռնափոխադրողների` «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունների նկատմամբ: Թուրքիայից և Չինաստանից ապրանքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերություններն արդեն տարվա սկզբին բարձրացրել էին իրենց ծառայությունների սակագները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |