Սոչիի իշխանությունները ստիպել են հայ համայնքին ապամոնտաժել Անդրանիկի հուշարձանը![]() 28 մայիսի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Վոլոկոնկա ավանում (Սոչի) պետք է տեղի ունենար հայ ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացումը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան: Բացմանը նախատեսվում էր շուրջ 5-6 հազար հայերի մասնակցութուն Կրասնոդարի երկրամասից, Աբխազիայից և այլ վայրերից: Սակայն, տեղական իշխանությունները կտրականապես խոչընդոտեցին հուշարձանի բացմանը և հայտարարեցին, որ հայերը ստիպված են լինելու ապամոնտաժել հուշարձանը, հակառակ դեպքում դա կանեն իշխանությունները, ընդ որում, այդ դեպքում այն կքանդվի: Ինչպես հայտնում է Սոչիի հայ համայնքը, իշխանությունները հայտարարել են, որ իրենց դիրքորոշման պատճառն այն է, որ հուշարձանի բացման պատճառով Թուրքիան կարող է հրաժարվել մասնակցությունից օլիմպիական օբյեկտների շինարարությանը: Սոչիի տարածաշրջանի հայ հասարակական գործիչների հետ զրույցում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանն ասել է, թե ի վիճակի չէ ոչինչ ձեռնարկել և խորհուրդ է տալիս կատարել իշխանությունների պահանջը: Ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, Սոչիի իշխանությունների որոշման վրա ազդեցություն է գործել նաև Ադրբեջանի ներկայացուցիչների դիրքորոշումը և որոշումը կայացվել է ոչ թե տեղում, այլ Մոսկվայում: Պետք է նշել, որ սա հակահայկական առաջին ակցիան չէ Կրասնոդարի մարզում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |