ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱԺ կողմից հայտարարված համաներումը![]() 28 մայիսի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սարգսյանի կողմից առաջարկված և ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը: ԱՄՆ դեսպանությունը նաև ողջունում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը: Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարևորություն ունեն Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման համար: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը և բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպսնատան հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |