Flickr-ը կպահպանի նկարները ևս 90 օր ջնջելուց հետո![]() 28 մայիսի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Flickr-ը փոփոխություն է կատարել և թարմացրել է իր տվյալների քաղաքականությունը։ Այժմ, երբ օգտագործողը ջնջում է իր ցանկացած նկարը, վերջինս ջնջվելուց հետո պահպանվում է ևս 90 օր։ Այս մասին տեղեկացնում է Geek.com-ը։ Բազմաթիվ Flickr օգտագործողներ նկարները ջնջելուց հետո զղջում են, որ ջնջել են և ցանկանում են վերականգնել։ Այս նոր թարմացումը պահպանում է նաև նկարի տակ թողնված մեկնաբանությունները։ Այնուամենայնիվ, պահպանված նկարները տեսանելի կլինեն միայն օգտագործողի համար և ոչ հանրային։ Flickr-ը դրանք կպահպանի իր սերվերների վրա այն դեպքերի համար, եթե օգտագործողը ցանկանա վերականգնել դրանք։ Երեք ամսվա ընթացքում՝ 90 օր անց, եթե օգտագործողը չի ցանկացել դրանք վերականգնել, Flickr-ը ավտոմատ ջնջում է դրանք։ Flickr նկարների host անող կայք։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |