“Հայկական ժամանակ”: Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին![]() ![]() PanARMENIAN.Net - Համաներմամբ երեկ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան այցելել է Հայ Ազգային կոնգրեի կենտրոնական գրասենյակ, ինչպես նաև հանդիպել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթն իր այսօրվա համարում: Ինչպես գրում է թերթը, երեկ, դուրս գալով “Արթիկ” ՔԿՀ-ից, Փաշինյանը, անդրադառնալով իր նկատմամաբ կիրառված համաներմանը, ասել է. “Էս երկու օրը, իմիջայլոց, իշխանություններն այնքան են օգտագործում մարդասիրություն, հումանիզմ բառերը… Եթե Սերժ Սարգսյանը այդքան մարդասեր է, ինքն էսօր անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա….”: Փաշինյանը հայտարարել է նաև, որ “մինչև պայքարի հաղթական ավարտը ինքը պայքարելու է նույնքան սկզբունքային, ինչքան սկզբունքային սկսել է: Նիկոլ Փաշինյանը 7 տարվա դատապարտման էր ենթարկվել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մասսայական անկարգություններ կազմակերպելու համար: Տևական ժամանակ նա գտնվել է փախուստի մեջ, հետո հանձնվել է իրավապահ մարմիններին և 2010թ. մարտին դատապարտվել 7 տարվա ազատազրկման ՀՀ ՔՕ 215 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Երեկ ազատ է արձակվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա դատապարտված էր 8 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար և ազատազրկման մեջ էր 2008թ. մարտից: . ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել: Ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |