Երևանում է ընթանում է կարատեի Հայաստանի 23-րդ առաջնությունը

Երևանում է ընթանում է կարատեի Հայաստանի 23-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-29-ը Երևանում «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունենում պատանիների և երիտասարդների շարքում կարատեի Հայաստանի 23-րդ առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 200 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:

Մայիսի 28-ին ելույթ են ունեցել 14-21 տարեկան կարատեիստները, վաղը մրցելու են 8-13 տարեկան մարզիկները:

«Առաջնության նպատակն է Հայաստանում քարոզել կարատե, միավորել մարզիկներին հայրենասիրության գաղափարի շուրջ, բացահայտել ուժեղագույն մարզիկներին, որոնք համալրելու են Հայաստանի հավաքականների կազմը և հանդես են գալու տարբեր միջազգային մրցաշարերում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գայան Գաբրիելյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---