Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 1000-3000 դրամ

Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 1000-3000 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Տոմսերը կարելի է ձեռք բերել հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում և «Hummel» խանութներում:

Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 3000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 2000 դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներինը՝ 1000 դրամ:

Եվրոպայի 2013թ. ընտրական փուլի Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների խաղը տեղի կունենա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի 20:00-ին երևանայն ժամանակով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---