«Մասիս, Սիս և Նոր Հայաստան» հանգստավայրի շինարարության նախագիծը կներկայացվի ԱՊՀ 20-ամյակի շրջանակներում![]() 31 մայիսի 2011 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Մասիս, Սիս և Նոր Հայաստան» Լճափնյա հանգստավայրերի շինարարության նախագիծը ներկայացվելու է միջպետական ցուցահանդեսում` նվիրված ԱՊՀ ձևավորման 20-ամյակին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նա նշել է, որ նախագիծը մայիսի կեսերին արդեն ներկայացվել է Դուբայում առաջին ներդրումային համաժողովում: Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվայում Համառուսական ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա միջպետական ցուցահանդես` նվիրված ԱՊՀ ձևավորման 20-ամյակին: Ցուցահանդեսն անցկացվում է «ԱՊՀ-ի 20 տարին. գործընկերության նոր հորիզոններ» անվանումով: Մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա` Եղվարդի մոտակայքում կկառուցվի «Մասիս, Սիս և Նոր Հայաստան» Լճափնյա հանգստավայրերը: Ռոբերտ Հարությունյանի խոսքերով, նախագիծը բավական խոշոր է, որի պատճառով որոշում է ընդունվել բաժանել այն մի քանի մասերի, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ ջրամբարի հիման վրա, որի հաշվին ներդրողների հետաքրքրությունը կաճի ջրամբարին կից օբյեկտներ ստեղծելու համար: Ծրագրի մեկնարկը եղել է 1,5 տարի առաջ. 2008թ.-ի դեկտեմբերին ծրագրի միայն հայեցակարգն էր պատրաստ: Ինչպես նշեց Ռ. Հարությունյանը 1 ամսվա ընթացքում պարզ կլինի ծրագրի կառավարումն իրականացնող միջազգային մեծ փորձ ունեցող ընկերությունը: Ծրագրի մենեջմենթը` կառավարումն, իրականացնելու է Էմ Ջի Էն Միրաժ ընկերությունը. եթե համագործակցության պայմանագիրը ստորագրվի: Այս ընկերությունն իր փորձն ու հմտություններն է ներդրելու: Ինչպես ասաց Ռ. Հարությունյանը, պայմանագրի ստորագրումից հետո միայն արդեն ձեռնամուխ կլինեն նաև ներդրողների ներգրավման աշխատանքներին: Նա ընդգծեց, որ այս ընկերության մուտքը նշանակում է կորպորատիվ մենեջմենթի ներգարվում, որը ներդորղներին վստահություն կներշնչի այս ծրագրում ֆինանսներ ծախսելու: Իսկ ծրագրի նպատակահարմարությունը գնահատել է միջազգային համբավ ունեցող Դը Ինովեյշն գրուպ ընկերությունը: Ծրագրին արժենալու է 500 մլն դոլար: Ծրագրի շինարարությունը նախատեսված էր սկսել 2010թ.-ին, սակայն ինչպես նշեց Ռ. Հարությունյանը ճգնաժամն այն հետաձգեց մինչև 2011թ.-ի սկիզբ: Համալիրը նախատեսված է ավարտել 2015թ.-ին: Այն ըստ Ռոբերտ Հարությունյանի համազգային ծրագրի է վերածվելու և խորհրդանշելու է վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |