Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կանցկացվի տոնական ծրագիր![]() 31 մայիսի 2011 - 10:58 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Երեխաների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված շքեղ տոնական ծրագրի կազմակերպման մասին: «ԱրմենՏել»-ի աջակցությամբ հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կկազմակերպվի ստեղծագործական ծրագիր՝նկարչություն, խեցեգործություն, բատիկ: Տոնական ծրագիրը կշարունակվի համերգով` մանկական պարային համույթների, ջազ-խմբերի և հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ և կավարտվի հրավառությամբ: «ԱրմենՏել»-ը ուրախ է հրավիրել երեխաներին և նրանց ծնողներին մասնակցելու տոնակատարությանը: Հուսով ենք, որ կկարողանանք մեր փոքրիկներին նվիրել անմոռանալի տոնական տրամադրություն, ուրախ ու հետաքրքիր խաղեր և դրական զգացմունքների նոր լիցքեր», - նշեց «ԱրմենՏել» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |