Հայկական ԱԷԿ անվտանգության մակարդակի բարձրացման համար կհատկացվի 25 մլն դոլար![]() 31 մայիսի 2011 - 12:21 AMT PanARMENIAN.Net - 1995 թվականից սկսած Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար հատկացվել է 130 մլն դոլար: Այդ հարցում Հայաստանին օժանդակել են Ամերիկայի Միացյալ Նահանգները` 60 մլն դոլար, Եվրամիությունը` 26 մլն դոլար (առաջիկա 1-2 տարիների ընթացքում ԵՄ-ն կհատկացնի ևս 10 մլն դոլար), Ռուսաստանի Դաշնությունը` 7,7 մլն դոլար (առաջիկայում ՌԴ-ն կհատկացնի ևս 2,5 մլն դոլար): Այդ գործում Հայաստանին աջակցել են նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԵ-ն), Չեխիան և այլն: Առաջիկա 2 տարիների ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար կհատկացվի ևս 25 մլն դոլար: Արդեն իսկ ներդրված 130 մլն դոլարի մեջ ներառվում է նաև ՀԱԷԿ-ի` սեփական միջոցներից հատկացված 15 մլն դոլարը, հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |