2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար![]() ![]() PanARMENIAN.Net - 2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար: Այդ մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա հաղորդել է, որ այդ ծրագրերի մի մասն արդեն իրագործվել է, մյուս մասը իրագործման փուլում է գտնվում: Վարդանյանի խոսքով` ներկայումս հիմնադրամը զբաղվում է խոշոր քաղաքներում ջրամատակարարման խնդրի լուծմամբ, որից հետո ձեռնամուխ կլինի գյուղական համայնքներում ծրագրի իրականացմանը: Արա Վարդանյանը հաղորդել է, որ անհրաժեշտ է շարունակել Հայաստանի և Արցախի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ապահովման ծրագրերը, և չի բացառվում, որ 2011 թվականին ևս հիմնադրամի ծրագրերը կիրականացվեն «Ջուրը կյանք է» կարգախոսով: Հիմնադրամի գործադիր տնօրենը հաղորդել է նաև, որ «Հայաստանն» իր գործունեության 19 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում $225 մլն չափով ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր է իրականացրել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |