Գագիկ Մինասյան. Արդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժը![]() 1 հունիսի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 7.7 տոկոս, իսկ հաշվետու շրջանում արդյունաբերության մեջ արձանագրվել է երկնիշ ցուցանիշ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: «Արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսական աճի շարժիչ ուժը»,- նշել է նա: Նրա խոսքերով, դա հնարավոր է դարձել իշխանությունների կողմից անցկացվող հակաճգնաժամային քաղաքականության շնորհիվ, որի արդյունքները տեսանելի են դարձել հիմա: Միաժամանակ Մինասյնաը կարծիք է հայտնել այն մասին, որ 2011-ի առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության հավաքական ցուցանիշները 3.5 տոկոսից պակաս չեն լինելու: Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսվում է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |