Դավիթ Բակրաձե. ԱՄՆ-ը պետք է տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում 1 հունիսի 2011 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ադեկվատ տեղեկացված լինեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն` մեկնաբանելով Հռոմում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի առաջիկա հանդիպումը: Բակրաձեի խոսքով, ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր միջազգային դաշնակիցն է, և երկրում շատ բան է կախված Միացյալ Նահանգների հաստատուն դիրքորոշումից և աջակցությունից: «Առաջին հերթին դա վերաբերում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի չճանաչմանը, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարներին: Ուստի մեզ համար որոշիչ նշանակություն ունի, որպեսզի ԱՄՆ վարչակազմն ադեկվատ կերպով տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում, բոլոր այն ռիսկերի մասին, որոնք գոյություն ունեն, մեր հայացքների մասին, թե ինչպես ենք մենք պատրաստվում շարունակել երկրի զարգացումը»,- ասել է Բակրաձեն, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Բայդենի և Սահակաշվիլիի հանդիպումը Հռոմում կկայանա հունիսի 2-ին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |