Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱԿ առաքելությունն իշխանափոխության մեխանիզմ ստեղծելու մեջ է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի պատմական և քաղաքական առաքելությունը Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում իշխանափոխության մեխանիզմ ստեղծելու մեջ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ ՀԱԿ առաքելությունը կատարված չի լինելու իշխանության գլուխ անցնելու և երկրում առկա խնդիրների լուծման դեպքում, այլ միայն այն ժամանակ, «երբ ՀԱԿ-ը պայմաններ կստեղծի, որպեսզի իշխանության անցնեն նրա քաղաքական հակառակորդները: Եթե իհարկե այդ քաղաքական հակառակորդները վայելում են ժողովրդի աջակցությունը»: Նա հավելել է, որ հենց այդպես է նա պատկերացնում ազատ և երջանիկ Հայաստանը: Փաշինյանը նաև պատասխանել է լրագրողների դիտողություններից, որ հենց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է շրջանառության մեջ դրել ընտրությունների կեղծման փորձը և իշխանությունը չհանձնելը: Սակայն Փաշինյանը հայտարարել է, որ նրան հետաքրքրում է Հայաստանի ապագան, այլ ոչ թե անցյալը: «Ինձ հիմա չի հետաքրքրում, թե ինչպիսին է եղել Հայաստանը 1991-ին, 1995-ին, 1998-ին, 2000-ին: Ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի Հայաստանը 2020-ին»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |