Երևանում շարունակում են պայքարել հասարակական վայրերում ծխելու դեմ![]() 3 հունիսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` հունիսի 4-ին ժամը 16:00-18:00-ին Կանաչաստան հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնելու է հանրային վայրերում ծխելն արգելող որոշումը խթանող երկրորդ արշավը: Այս անգամ արշավի շրջանակում այցելություններ են իրականացվելու Երևանի հանրային այն վայրեր` սրճարաններ, ռեստորաններ, բարեր, սննդի կետեր և այլն, որտեղ չեն ծխում կամ առկա է չծխելու համար առանձնացված վայր: Արշավին մասնակցելու են շուրջ 100 երիտասարդներ, ովքեր, հունիսի 4-ին, ժամը 16:00-ին հավաքվելու են Կարապի լճի շրջակայքում գտնվող Առնո Բաբաջանյանի արձանի մոտ: Այնուհետև բաժանվելով խմբերի` նրանք շքերթով անցնելու են Երևանի փողոցներով և հանրային վայրերին շնորհակալագրեր են հանձնելու հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն մեր առողջության մասին հոգալու և հաստատությունում ծխելն արգելելու համար» «ՄԵՐՍԻրելի վայրերը» կարգախոսն ընտրվել է ծխախոտի ծխից զերծ վայրերը հանրության սիրելի վայրերի թվին դասելու, ինչպես նաև շնորհակալություն արտահայտելու համար ամենահաճախ օգտագործվող «մերսի» բառն ընդգծելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |