Youtube կայքում հայտնվել են 2008-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նոր կադրեր 3 հունիսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Youtube կայքում հայտնվել է տեսահոլովակ, որը կոչվում է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը… 01.03. 2008թ.»: Պետք է նշել, որ դեռ հայտնի չէ, թե իսկապես տեսագրությունն արտացոլում է հենց Սամվել Հարությունյանի սպանությունը: Հատկանշական է, որ տեսագրությունը հայտնվել է այն ժամանակ, երբ ակտիվացել է իշխանությունների և ընդդիմության երկխոսության թեման, որի երեք պահանջներից մեկը 2008-ի մարտի դեպքերի հետաքննությունն էր և մարդկային զոհերի համար պատասխանու անձնանց պատժի ենթարկելը: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |