Հայաստանում կնշեն Ռուսաց լեզվի միասնական օրը 4 հունիսի 2011 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Հայաստանում կնշեն Ռուսաց լեզվի միասնական օրը: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի մամլո ծառայությունը, միջոցառումը կսկսվի ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի կիսանդրիին ծաղիկներ դնելուց, որին կմասնակցեն հայկական դպրոցների աշակերտներ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցներ: Տոնակատարության շրջանակներում ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության և Հայաստանի կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի միջև համաձայնագիր կստորագրվի: Կկայանա նաև կլոր սեղան «Ռուսաց լեզուն Հայաստանի սոցիոմշակութային տարածությունում» թեմայով, իսկ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի կունենա Ռուսաց լեզվի միասնական օրվան նվիրված միջոցառում, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |