Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ![]() 4 հունիսի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար շատ հաճելի է հերթական անգամ ողջունել իմ գործընկերոջը Վաշինգտոնում: Վերջին երկու տարիների ընթացքում ես հիանալի հնարավորություն եմ ունեցել բազմիցս հանդիպելու նրա հետ»,- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների և այն հարցերի շրջանակ կարևորությունը, որոնց շուրջ երկրները միասին աշխատում են` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: «Մենք հակված ենք ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները և մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը: «Մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Մենք պետք է առավել խորացնենք մեր համագործակցությունը»,- ասել է նա: Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել Հիլարի Քլինթոնին տարածաշրջանում խաղաղություն և կայություն բերելու և ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստելու ջանքերի համար: Վերջերս համանախագահ երկրները հայտարարություն ընդունեցին, որը, իմ կարծիքով, նույնպես միանգամայն օգտակար է, քանի որ միջազգային հանրությունը հետևում է այդ չկարգավորված հակամարտությանը»,- ասել է նախարարը: Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն են ընդունել: Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, կկայանա հունիսի 25-ին Կազանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |