Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 28-29-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ 4 հունիսի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, ամենայն հավանականությամբ, կայանալու է հուլիսի 28-29-ը: Այդ մասին հունիսի 4-ին հաղորդել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Այցի նպատակը կլինի այն ողջ դրականի ամրագրումը, որը եղել է մեր երկրների միջև և հարաբերությունների դինամիկայի զարգացումը: Հուլիսի 1-ից Լեհաստանն ընդունում է ԵՄ խորհրդում նախագահությունը,և նախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է այս տարածաշրջանի կարևորությունն արևելյան գործընկերության քաղաքականության մեջ»,- ասել է Ռաչինսկին: «Նման այցելությունները կրում են խորհրդանշական և քաղաքական իմաստ: Նախագահի ժամանումն ինքնին արդեն նշանակալի փաստ է: Հուսով ենք, որ նրա այցն արդյունավետ կլինի»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |