Youtube-ում Թեհրան-Երևան չվերթի Տու-154 ինքնաթիռի վթարի տեսանյութ է հայտնվել 5 հունիսի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Youtube կայքում իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող և Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի վթարի եզակի կադրեր են հայտնվել: Տեսանյութը նկարահանվել է իրանական ռազմական օդաչուների կողմից, որոնց ինքնաթիռը Տու-154 ինքնաթիռի առջևով էր թռչում: Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երևան չվերթը, կործանվել է թռիչքի մեկնարկից 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում: Ինքնաթիռում եղել է 153 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա և անձնակազմի 15 անդամ: 153 ուղևորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղևորների ընդհանուր թիվը կազմում էր 35: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |