«Մթնշաղի» հերթական հաղթարշավը. ֆիլմը կրկին տարավ «MTV Movie Awards»-ի բոլոր գլխավոր մրցանակները 6 հունիսի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «MTV Movie Awards» մրցանակաբաշխութունը: Ինչպես վերջին 2 տարիներին, այս անգամ էլ արարողությանը հաղթանակ է տարել «Մթնշաղ: Սագա. Խավարում» ֆիլմը: «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել են Ռոբերտ Պետինսոնը և Քրիսթեն Սթյուարտը: Այս զույգը հաղթել է նաև «Լավագույն համբույր» անվանակարգում, ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն ծեծկռտուք» և «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգերում: Պետք է նշել, որ Պետինսոնը և Սթյուարտն արդեն երրորդ տարին շարունակ հաղթում են նույն անվանակարգերում: «MTV Movie Awards»-ն այս անգամ էլ չանցավ առանց «անակնկալների» վամպիրական սագայի երկրպագուների համար: Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել է «Մթնշաղ. Արշալույս» սագյի հաջորդ ֆիլմի թրեյլերը: «MTV Movie Awards»-ի ընթացքում հանձնվել է հատուկ պարգև` «Սերունդ», որը ստացել է Ռիզ Ուիզերսփունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |