Ծիծաղելի է խոսել Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին, կարծում է Գալուստ Սահակյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացառել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: «Ծիծաղելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Դրա համար քաղաքական նախադրյալներ չկան»,- նշել է: Նրա խոսքերով, իշխանությունները պատրաստ են ՀԱԿ-ի հետ քննարկել երկրում առկա խնդիրները, ինչպես նաև հերթական ընտրություններին պատրաստվելը, բայց արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է: Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցին ՀԱԿ հանրահավաքների վերսկսման և ժողովրդական զանգվածները փողոցներ դուրս բերելու վերաբերյալ հարցին իշխանությունների հետ բանակցությունների տապալման դեպքում: «Եթե կարողանային, կանեին»,- ասել է նա: Նա նշել է, որ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև ոչ մի գաղտնի բանակցություն չի ընթացել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |