ՀՅԴ. Հայաստանի նախագահը բաց է թողել Ղարաբաղի գործընթացում ամեն ինչ զրոյից սկսելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը բաց է թողել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ամեն ինչ զրոյից սկսելու հնարավորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն անհրաժեշտ է զրոյից սկսել, հայկական կողմը կարող էր ապահովել ղարաբաղյան կողմի վերադարձը բանակցային գործընթաց:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատել է, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պատրաստ չէ որևէ զիջումների գնալ, և այսօր հստակ հայտարարում է, որ չի համաձայնի Արցախի անկախությանը:

«Այժմ Հայաստանը քաղաքակիրթ գործընկերի դերում հայտնվել է մի իրավիճակում, երբ Ադրբեջանն իրեն աննախադեպ լկտիաբար է դրսևորում»,- նկատել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
---