Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում առաջին անգամ կմասնակցեն նաև կոմպոզիտորներ![]() 6 հունիսի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կոմպոզիտորական անվանակարգը ներկայացվում է առաջին անգամ: Ինչպես նշեց ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, նախնական համաձայնությամբ, այդ անվանակարգի ժյուրիի նախագահ պետք է լիներ հայկական ծագմամբ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, սակայն քանի-որ այն անց է կացվում առաջին անգամ, որոշվեց ընդգրկել միայն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ: Ժյուրիի նախագահ է լինելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանելու 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր, ընդգրկում է երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: «Կոմպոզիցիա» անվանակարգի համար նախատեսված է մեկ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլարի չափով, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթը լուսաբանվելու է 45 միջազգային կայքերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |