Մարիամ Ավագյան. Միջազգային կառույցներն ամեն ինչ արել են Ադրբեջանի հայ փախստականներին մեկուսացնելու համար 6 հունիսի 2011 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կառույցներն արել են ամեն ինչ, որպեսզի մեկուսացնեն Ադրբեջանի հայ փախստականներին` նրանց չտալով որևէ կարգավիճակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի հայերի լիազորված ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը: Նրա խոսքով, միջազգային կառույցները դիտարկել են միայն բնակարանին վերաբերող, սոցիալ-տնտեսական դրության հարցերը, սակայն մյուս հարցերում հայ փախստականների իրավունքները ոտնահարվել են: «Նրանք անգամ չեն կարող նշել հայ փախստականների իրական թիվը»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ Մարիամ Ավագյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները բանը հասցրել են նրան, որ հայ փախստականները չեն կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և չեն կարող գործել որպես քաղաքական ուժ: Այս համատեքստում Ավագյանն ընդգծել է փախստականների հարցի քաղաքականացման անհրաժեշտությունը, ինչը նրանց իրավունքների համար պայքարն ավելի արդյունավետ է դարձնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |