Սամվել Կարապետյանի շուրջ 2 մլն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում կլուծվի խմելու ջրի հարցը![]() 7 հունիսի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով, մինչև տարեվերջ կավարտվեն ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները և քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ և 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում: Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող, թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ կյանքի է կոչվում մեծապես Սամվել Կարապետյանի և իր գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերության նվիրատվությունների շնորհիվ: Առաջինը` Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է, որն իրականացվում է Ռուսաստանի հայ բարերարների նվիրաբերած միջոցներով, որտեղ առյուծի բաժինը կազմում է Կարապետյանի կատարած շուրջ մեկ միլիոն դոլար նվիրատվությունը: Հեռուստամարաթոն 2008-ը գրանցեց Հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ` 35 միլիոն դոլար` շնորհիվ Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլար նվիրատվության: Ստեփանակերտում այսօր արդեն կանգուն է Կարապետյանի նվերը արցախցիներին` հանրապետական հիվանդանոցը, որը հարդարման և կահավորման աշխատանքների ավարտից հետո կսպասարկի տարածաշրջանի բնակչությանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը համոզմունք է հայտնել. «Հիմնադրամի պատմության վերջին տարիներին Սամվել Կարապետյանն անուրանալի դերակատարում է ունեցել: Հայտնի է, որ նվիրատվությունների չափի առումով, վերջին երկու տարում Ռուսաստանն առաջատար է. այս փոփոխությունը մեծապես կապված է նաև Սամվել Կարապետյան բարերարի անվան հետ, ում վարքն օրինակելի է դարձել Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայ գործարարների համար»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |