Փորձագետ. Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի ձեռքում հաղթաթուղթ է Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելի ձեռքում հաղթաթուղթ է Թուրքիայի դեմ, և իսրայելական պետությունը չի օգտագործի դա այնքան ժամանակ, քանի դեռ նրա մոտ չի հայտնվել երկրորդ հաղթաթուղթը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի փորձագետ, հայագիտության կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը: Նրա խոսքերով, երկրորդ հաղթաթուղթ կարող է դառնալ Իսրայելում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը:

«Հազիվ թե Իսրայելը ցանկանա փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Իհարկե, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նպաստելու է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը, բայց ակնհայտ է, որ Քնեսեթում բանաձևի քննարկումն ուղղված է Թուրքիայի դեմ: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերածվել է քաղաքական շոուի»,- ասել է նա:

Սիմավորյանը չի բացառել, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Քնեսեթի կրթության հանձնաժողովում ձգձգվելու է ամիսներ և նույնիսկ տարիներ:

 Ուշագրավ
---