Դավիթ Նալբանդյանը «Queen's Club»-ի առաջին շրջանում կհանդիպի ուկրաինացի Իլյա Մարչենկոյի հետ![]() 7 հունիսի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում հունիսի 7-ին մեկնարկում է «Queen's Club» թենիսի մրցաշարը, որտեղ երկար ընդմիջումից հետո խաղալու է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Առաջին շրջանում Նալբանդյանը խաղալու է Իլյա Մարչենկոյի դեմ (Ուկրաինա): Զուգախաղում Դավիթ Նալբանդյանը և Էնդի Ռոդիկը հանդես կգան Խուան Մարտինա Դել Պորտոյի և Ռադեկ Շտեպանեկայի դեմ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Մրցաշարին մասնակցում են աշխարհի առաջին և չորրորդ ռակետներ Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Էնդի Մարեյը (Անգլիա), ինչպես նաև Ֆերնանդո Վերդասկոն (Իսպանիա), Միշել Լեդրան (Ֆրանսիա) և այլն: «Queen's Club»-ից հետո Նալբանդյանը նախատեսում է ելույթ ունենալ «Boodles Challenge»-ում, որը տեղի է ունենալու մայիսի 14-18-ը: Այդ մրցումները նախապատրաստական են լինելու «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |