Հունիսի 8-ին Սիրահարների այգում տեղի կունենա Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի ֆոտոցուցահանդեսը 7 հունիսի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի ֆոտոցուցահանդեսը, որը կներկայացնի հայաստանյան պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները: Այս անգամ Հայաստանի պարալիմպիկ թիմը BMI բրիտանական ավիաընկերության կողմից կստանա երկու ավիատոմս՝ այս ամառ Լոնդոնում Պարալիմպիկ խաղերի ընտրական խաղերին մասնակցելու համար: Բրիտանական դեսպանատունը առաջին անգամը չէ, որ աջակցում է Հայաստանի պարալիմպիկներին. 2010 թվականի մայիսի 2-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Բարեգործական սպորտային մղոնը»: Այդ օրը 60 հոգուց բաղկացած մի խումբ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, վազելով, քայլելով կամ անվասայլակով անցան Մատենադարանից մինչև Հանրապետության հրապարակ` մոտ մեկ մղոն կամ 1,6 կիլոմետր: Դրանից հետո Լոնսդեյլը ՀՀ Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին 1 միլիոն դրամի չեկ հանձնեց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |