Կարմիր խաչը կազմակերպում է միջոցառումների շարք նվիրված ՄԻԱՎ-ի կանխարգելմանը 7 հունիսի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի շրջանակներում Հայաստանի 11 մարզերում իրականցնելու է կրթական հանրային լայնամասշտաբ միջոցառումներ` բացօթյա համերգներ, տեղեկատվական քարոզարշավներ, երթեր, կինոդիտում-քննարկումներ և հեռուստաշոուներ, որոնց նպատակն է կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը և բարձրացնել ՀՀ ազգաբնակչության իրազեկությունը ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Վերը նշված ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարում է լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ «ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ» խորագրով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ընկերությունից, ցուցահանդեսը տեղի է ունենալու հուլիսին, սակայն կոնկրետ օրը և վայրը որոշված չէ: Ցուցահանդես-մրցույթի նպատակն է նպաստել ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ու ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |