Աղբյուր. Ղարաբաղի շուրջ բանակցություններում խաղաղապահների հարցն ընդհանրապես չի քննարկվում![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ արդեն պայմանավորվածություն կա խաղաղապահական ուժերի կազմի մասին, որը, իբր, տեղակայվելու է Ղարաբաղում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: «Բանակցությունների ընթացքում նման հարց չի քննարկվում: Ներկայումս քննարկվում է միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Խաղաղապահական ուժերի ո'չ կազմը, ո'չ էլ քանակը համաձայնեցված չէ կողմերի միջև»,- հայտնել է աղբյուրը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, թե «պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահական ուժերը ձևավորվելու են ոչ (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ երկրների և ոչ էլ հարևան երկրների թվից»: «Բոլոր այդ հարցերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասել է Էլմար Մամեդյարովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |