Հրայր Թովմասյան. Մարտյան դեպքերի հետաքննության արդյունքները չպետք է կասկած հարուցեն հասարակության մոտ![]() 7 հունիսի 2011 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության արդյունքները կասկած չհարուցեն Հայաստանի հասարակության մոտ: Այդ մասին նախարարը հայտնել է Երևանում Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում: Ինչպես նշել է Թովմասյանը, հետաքննության արդյունքները պետք է այնքան հիմնավորված լինեն, որպեսզի քաղաքացիները ոչ մի կասկած չունենան: «Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը կարգադրել է ակտիվացնել հետաքննության գործընթացը, որպեսզի պարզվի, թե մենք որտեղ կարող էինք սխալ թույլ տալ»,- ասել է նա: Նախարարի խոսքով, միայն բոլոր այդ գործընթացներից հետո հնարավոր կլինի հաստատել, թե ով է իսկապես մեղավոր եղել այդ իրադարձություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |