Պլասիդո Դոմինգոն դարձել է ՖԻՖԱ-ի «իմաստության հանձնաժողովի» անդամ![]() 8 հունիսի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ կազմակերպության աշխատանքի մեջ է ներգրավել անվանի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի խոսքերով, դա արվել է միջազգային ֆուտբոլում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում : Դոմինգոն մտել է «իմաստության հանձնաժողովի» մեջ, միանալով այլ նշանավոր անձնանց` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսենջերին և ՀԴԲ նախկին ղեկավար Լուիս Ֆրիխին: «Այս ջենտլմենները դարձել են իմ խորհրդաականները, նրանք մասնագետներ չեն, դա ավելի շուտ իմաստության խորհուրդ է: Պետք է ասել, որ դա այդքան էլ դուր չի գալիս իմ գործադիր հանձնաժողովին, որովհետև նրա անդամները կարծում են, որ հենց նրանք են իմաստության խորհուրդը: Դոմինգոն ուրախ է և հպարտ, որ դարձել է մեր կազմակերպության անդամ, ինչպես և Քիսինջերը»,- Բլատերի խոսքերը հաղորդում է sports.ru-ն: «Ցանկանում եմ ասել, որ մենք կարող ենք վերադարձնել վստահությունը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ»,- ասել է Բլատերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |