Փորձագետ. Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան զինվորականների ուժեղ ճնշման ֆոնի վրա![]() 8 հունիսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ամենայն հավանականությամբ հաղթելու է գալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին «Թուրքիան ընտրությունների նախաշեմին» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, սակայն, Արևմուտքում որոշակի ուժեր կան, որոնք չեն ցանկանում ԱԶԿ հաղթանակը, ինչը, հիմնականում, կապված է նրա հետ, որ թուրքական արտաքին քաղաքականությունը ձեռք է բերել անկանխատեսելի բնույթ և որոշակի հակահայկական և հակաիսրայելական տարրեր: Ինչ վերաբերվում է Թուրքիայի եվրաինտեգրմանը, Սաֆրաստյանը նշել է, որ Անկարան ոչ մի զիջումների չի գնում ոչ Կիպրոսի, ոչ քրդական հարցերում: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել բրիտանական The Economist հրատարակության հոդվածի վրա, որի հեղինակը դիմում է Թուրքիայի քաղաքացիներին` կոչ անելով հունիսի 21-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել Էրդողանի կուսակցության դեմ: Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիայում ընտրությունները տեղի են ունենալու երկրի զինվորական օղակի ուժեղ ճնշման տակ: Նա ուշադրություն է դարձրել նրան, որ շատ զինվորականներ կամ ձերբակալված են կամ հետաքննվում են «Մեծ մուրճի» գործով: Taraf թերթում 2010 թվականի հունվար ամսին լույս տեսավ մի հոդված, որում մանրամասնորեն նկարագրվում էր Թուրքիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2003 թվականին կազմված «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման ծրագիրը: Այն նախատեսում էր երկու մզկիթների պայթեցում, Հունաստանի հետ ձևական պատերազմ, մի շարք դիվերսիոն գործողություններ, մեծածավալ ձերբակալություններ, սպանություններ, ինչը խուճապ կծներ Թուրքիայում, և հեղաշրջման կազմակերպիչներն իրենց ձեռքը կվերցնեին իշխանությունը, որն անցել էր ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |