Համաշխարհային տնտեսական համաժողովում հայ վարչապետը ելույթ կունենա «Հայացք դեպի Ռուսաստան» զեկույցով![]() 8 հունիսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում այսօր մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Համաժողովը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, «արաբական գարնան», Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո խնդրր է առաջացել վերանայելու տնտեսական զարգացման և բարեփոխումների հետագա ուղղվածությունը, տարվող քաղաքականությունն ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում: Համագործակցության և տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման և նոր հնարավորությունների բացահայտման խնդիրներն է կոչված լուծելու Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած Համախարհային տնտեսական իններորդ երկօրյա ֆորումը: «Գործարարնե'ր, ուղղվեք դեպի արևելք» պայմանական կարգախոսն են առաջարկում համաժողովի մասնակիցները` նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Արևելյան Եվրոպայի, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում: «Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագրով հավաքը մեկտեղել է տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և գործարարների ավելի քան 500 ներկայացուցիչներ ողջ աշխարհից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |