Toshiba-ի Thrive պլանշետը հասանելի կլինի 5 գույնով![]() 10 հունիսի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Toshiba-ի Thrive պլանշետը կունենա ամբողջապես նոր դիզայն, ըստ Fast Company-իի։ Այն գալիս է 5 գույնով՝ կանաչ, վարդագույն և կապույտի 3 երանգ։ «Որոշ մարդիկ մտածում են, որ պլանշետներն ընդամենը մեծ էկրան են, բայց Toshiba-ն նպատակ է դրել պլանշետի մեջ ներառել լապտոպների բոլոր հատկանիշները։ Thrive պլանշետն ունի SD-card reader, USB 2.0 և մինի USB մուտք և փոխվող մարտկոց»,- ասել է Fast Company-ին Toshiba-ի թվային արտադրանքների բաժնից Քերի Քոուանը-ը։ Այն կշռում է մոտ 725 գրամ, 10.1 էկրանի լայնությանբ, այն ծանր է և հաստ պլանշետի համար։ Thrive-ի դիզայնը մշակել է Toshiba-ի դիզայն թիմը Տոկիոյում։ Վերջիններս պատասխանատու են Toshiba-ի բոլոր արտադրանքների դիզայնի համար։ «Մենք միանշանակ ամենաբարակ և թեթև պլանշետը չենք, մենք կենտրոնացած ենք օգտակարության շուրջ»,-համաձայնել է Քերի Քոուան-ը։ Thrive պլանշետի վաճառքը կսկսվի հուլիսին։ 8GB Thrive-ը կվաճառվի 430 դոլար, 16GB-ը՝ 450 դոլար և 32 GB-ը՝ 580 դոլար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |