Հայաստանի հրեաները հուսով են, որ Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը10 հունիսի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը հուսով է, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջիկայում դրական լուծում է ստանալու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայքնի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Միաժամանակ նա նշել է, որ այս հարցում արդեն նկատելի է զգալի առաջընթաց, քանի որ Քնեսեթի խոսնակը դրական է արտահայտվել այս հարցի շուրջ, ինչպես նաև Քնեսեթում կա լուրջ խումբ, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը: Ռիմա Վարժապետյանը նաև նշել է, թե որքան արդյունավետ են աշխատում ադրբեջանցիները տարբեր հարցերում աջակցությունը ստանալու համար` իսրայելցի պաշտոնյաներին հրավիրելով Ադբեջան, նրանց համար բարձրակարգ ընդունելություններ կազմակերպելով: «Հայաստանի հրեական համայնքը շատ լավ է ընդունում Իսրայելի պաշտոնատար անձնանց, բայց դա բավարար չէ, և պետք է պետական մոտեցում»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |