Թուրքական հեռուստահաղորդակցության կառավարման մարմնի կայքը DoS հարձակման է ենթարկվել![]() 10 հունիսի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վերջին հաքերային շարժումներից են «Անոնիմ» կոչվող հաքերային խմբի DoS հարձակումները թուրքական հեռուստահաղորդակցության կառավարման մարմնի (TIB) կայքի վրա՝ ընդդեմ կառավարության առաջարկած ինտերնետ-գրաքննության նոր համակարգի։ Այս մասին հաղորդում է CNET-ը։ «Վերջին մի քանի տարում մենք տեսել ենք, թե ինչպես է թուրքական կառավարությունը ճնշումներ գործադրել ինտերնետի վրա, արգելափակել է հազարավոր կայքեր և բլոգներ, քրեական գործեր հարուցել լրագրողների դեմ և այս ամենը դեռ շարունակվում է»,- այս հաղորդագրությունն է թողել հաքերային «Անոնիմ» խումբը ջարդած կայքում։ Կառավարությունը ցանկանում է օգոստոսի 22-ին նոր վերահսկող համակարգ ներդնել, որը հնարավոր կդարձնի ձայնագրել և պահպանել բոլոր մարդկանց՝ ինտերնետում կատարելիք գործողությունները։ Չնայած դեռ պարզ չէ, թե ինչու և ինչպես է համակարգը ներդրվելու, բայց ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը ցանկանում է գրաքննության հաջորդ մակարդակին անցնել։ Հաքերային «Անոնիմ» խումբը պլանավորել էր DoS հարձակումները սկսել հունիսի 9-ի երեկոյից որպես «Հաքերային գործողության» մաս։ «Մենք կոչ ենք անում պետական մարմիններին պայքարել նման հանցանքների դեմ»,- ասել է ՏՏ հանցանքների դեմ պայքարի ասոցիացիայի ղեկավար Յավուզ Կոչօղլուն։ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ տեղի են ունեցել ցույցեր։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |